Վեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներին

18:32   23 հունվարի, 2023

Սննդաբան Լաուրա Բուրակը Eat This, Not That!-ում նշել է քաղցր աղանդերների վեց օգտակար այլընտրանք։ Նա խորհուրդ է տվել որոշ աղանդերներ փոխարինել ավելի օգտակարներով.

  1. Կազմվածքին չվնասող աղանդերներ ուտելու համար պետք է պաղպաղակը փոխարինել կոկոսի յոգուրտով, ինչը թույլ կտա կրճատել կալորիաները եւ ավելացնել ակնկալվող օգուտը։ Ավելի հագեցած համի համար կարելի է ավելացնել մրգեր եւ ընկույզներ։ Օշարակների եւ մրգային պաղպաղակների սիրահարներին նա խորհուրդ է տվել սառեցված մրգերը խառնել կաթի հետ։
  2. Սովորական ալյուրը պետք է փոխարինել նշի ալյուրով եւ հրաժարվել դասական աղանդերներից, ինչպիսին են, օրինակ, «կարմիր թավիշ» տորթը եւ մեղրատորթը։
  3. Բացի այդ, պետք է հրաժարվել ծծովի կոնֆետներից եւ իրիսներից՝ հօգուտ հակաօքսիդանտներով եւ բջջանյութով հարուստ խուրմաների՝ գետնանուշի մածուկով։
  4. Օշարակով վաֆլիների փոխարեն սննդաբանը խորհուրդ է տվել պատրաստել սառեցված ամբողջահատիկ վաֆլիներ, դրանց քսել գետնանուշի յուղ եւ վրան հատապտուղներ լցնել։
  5. Քաղցրի հակումը նվազեցնելու համար սննդաբանն առաջարկել է ընտրել կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադ եւ օգտագործել մեկ կտոր ուտելուց հետո կամ մի բան ծամելու ժամանակ։
  6. Մասնագետը կոչ է արել հրաժարվել կաթնային յոգուրտներից՝ հօգուտ բանջարեղենային եւ մրգային ըմպելիքների։ «Սմուզիներն ավելի առողջ տարբերակ են, որոնցից հետո դուք ձեզ ոչ թե քնատ, այլ ավելի առույգ կզգաք»,- ասել է Բուրակը։


© NEWS.am Medicine