ԱՄՆ-ում հավանություն է ստացել էկզոսարքը, որը կօգնի ոտքի կանգնել պացիենտներին կաթվածից հետո

22:45   24 հունվարի, 2023

ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել Wandercraft ընկերության Atalante էկզոսարքի օգտագործմանն այն պացիենտների համար, որոնք կաթված են ստացել եւ այդ պատճառով քայլելու հետ կապված խնդիրներ ունեն։

Atalante-ն ինքնահավասարակշռող սարք է եւ ունի քայլելը կարգավորելու հնարավորություն, այն վերականգնող թերապիայի շրջանակում կօգնի վերականգնել քայլելու հմտությունները։ Atalante-ի օգտագործմամբ վերականգնումը պետք է կատարել  կլինիկայի պայմաններում, բժշկի ներկայությամբ։ Սարքի օգտագործման համար նշանակություն չունի, թե որքանով է պահպանվել պացիենտի ձեռքերի շարժունակությունը կաթվածից հետո։

Wandercraft-ը նախատեսում է առաջին էկզոսարքերն ԱՄՆ-ում ներկայացնել տարվա առաջին եռամսյակում։ Ընկերությունը վերջերս սկսել է երկրում իր սարքավորման կոմերցիոն օգտագործումը։ Ինչպես հավաստիացնում է նրա ներդրողը՝ Quadrant Management ընկերությունը, Wandercraft-ը կարող է զգալիորեն ավելացնել էկզոսարքերի արտադրությունը 1-2 տարում։

ԱՄՆ-ում ամեն տարի կաթված ունեցող մարդկանց թիվը հասնում է ավելի քան 795 հազարի, եւ Wandercraft Atalante-ն կարող է օգնել նրանցից ոմանց վերականգնել ինքնուրույն շարժվելու ունակությունը՝ առանց հաշմանդամի անվասայլակի։

1.jpg (155 KB)



© NEWS.am Medicine