Արեւածագերին եւ մայրամուտներին նայելն օգտակար է առողջության համար

17:47   26 հունվարի, 2023

Էքսերտի համալսարանի բրիտանացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ արեւածագին կամ մայրամուտին նայելը բարձրացնում է տրամադրությունը, ինչպես նաեւ բարելավում է սոցիալական վարքը։

Ինչպես գրել է Science Daily պարբերականը, գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում 2,5 հազար մարդու ցուցադրել են գյուղական եւ քաղաքային վայրեր։ Երբ նկարներում արեւածագ կամ մայրամուտ է պատկերված եղել, փորձի մասնակիցների մեծ մասը դրանք շատ գեղեցիկ է համարել։

«Վաու» գործոնը՝ կապված [մայրամուտի կամ արեւածագի] այդ հանդիպումների հետ, կարող է ոչ մեծ, բայց գեղեցկության ու երանության զգալի հույզեր առաջացնել, որոնք, իրենց հերթին, դրական ազդեցություն են ունենում հոգեկան լավ վիճակի վրա»,- ասել է Էքսերտի համալսարանի գիտաշխատող եւ հետազոտության առաջատար հեղինակ Ալեքս Սմոլին։

Հետազոտողների կարծիքով՝ բնական այդ երեւույթները դիտելը կարող է մենթալ խանգարման բուժման ժամանակ թերապիայի մաս հանդիսանալ, քանի որ նման դիտումները թեեւ ոչ մեծ, բայց դրական հույզեր են առաջացնում։



© NEWS.am Medicine