Ի՞նչ է նախատեսում անպտղության դեմ պայքարի ընդլայնված ծրագիրը. Էդուարդ Համբարձումյան

19:02   25 հունվարի, 2023

Հայաստանում ամուսնական զույգերի 15 տոկոսը կամ ամեն 7–րդ զույգը վերարտադրողական խնդիրներ ունի։ Երկրում տարեկան առնվազն 4500 վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարիք է լինում։ Սրանք 2022 թվականին իրականացված հետազոտության արդյունքերն են, որոնց հիման վրա պետությունը 2023 թվականի սկզբից ընդլայնեց անպտղության դեմ պայքարի ծրագիրը։ 

«Ֆերտիլիտի» պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը պարզաբանում է, որ ծրագրում ընդգրկված է 3 խումբ։ 20-36 տարեկան անպտղություն ունեցող կանանց համար նախատեսված է համապարփակ փաթեթ, որը ներառում  է հետազոտություններ, վերարտադրողական առողջության հետ կապված վիրահատություններ, և անպտղության բուժում, ներառյալ կոնսերվատիվ բուժում, ներարգանդային սերմնավորում և արտամարմնային բեղմնավորում։ Երկրորդ խումբը 36-42 տարեկան կանայք են, որոնց համար պետությունը կհատուցի միայն ներարգանդային սերմնավորումը։ Երրորդ խումբը սահմանամերձ շրջաններում 20-36 տարեկան այն կանայք են, որոնք ունեն երեխա, բայց ուսում են ունենալ երկրորդ կամ երրորդ բալիկին։ 

Մանրամասները տեսանյութում։



© NEWS.am Medicine