Եվրոպական մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա, կարող են ներմուծվել Հայաստան առանց գրանցման․ Անահիտ Ավանեսյան

14:36   26 հունվարի, 2023

Ընդհանուր առմամբ միջազգային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա, կա հումքի եւ լոգիստիկ շղթաների խնդիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր, հունվարի 26–ին, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք մի շարք որոշումներ ենք ընդունել։ Հնարավորություն ենք ընձեռել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտը հաստատված է, ներմուծել Հայաստան առանց գրանցման պահանջի։ Այս դեղորայքն անցնում է բոլոր կարգավորող համակարգերով եւ հավաստագրվում է, բայց իրավիճակն այս միջոցառմամբ փորձում ենք մեղմել։ Մենք շաբաթական կտրվածքով մոնիտորինգ ենք անում, և եթե մի տեսակի դեղորայքի նվազում է արձանագրվում, քայլեր ենք ձեռնարկում այն ձեռք բերելու համար»,- նշեց Ավանեսյանը։



© NEWS.am Medicine