«Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի փակման միջոցառումը` հունվարի 30-ին

13:51   27 հունվարի, 2023

2023թ. հունվարի 30-ին «Իբիս» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, «Երևան» սրահ) ժամը 11։00-13։00-ին կանցկացվի «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի փակման միջոցառումը։

Ծրագիրն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Միջոցառման ժամանակ կներկայացվեն ծրագրի շրջանակներում կատարված «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը, ծննդօգնության գերմանական փորձի մասին պատմող «Հեբամեները» վավերագրական ֆիլմը։ 

Միջոցառմանը հրավիրած են միջազգային և հայաստանան պետական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Screenshot_2.png (221 KB)

 

 



© NEWS.am Medicine