Մահացու վտանգավոր Մարբուրգ վիրուսի դեմ պատվաստանյութ է մշակվել

20:21   27 հունվարի, 2023

Ամերիկացի գիտնականները փորձարարական պատվաստանյութ են մշակել մահացու վտանգավոր Մարբուրգ վիրուսի դեմ, որն առաջացնում է հեմոռագիկ տենդ, որը նման է Էբոլա տենդին: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Մասնագետների տվյալներով՝ ChAd3-MARV պատվաստանյութի ընդամենը մեկ ներարկումն ի վիճակի է պատվաստումից հետո 7 օրվա ընթացքում պաշտպանական իմունիտետ ստեղծել։ Բացի այդ, ուսումնասիրվող պատվաստանյութը պաշտպանում էր ոչ մարդկային պրիմատներին, երբ նրանք ենթարկվում էին մահացու Մարբուրգ վիրուսի: Այն բաղկացած է ադենովիրուսային վեկտորից, որն արտահայտում է Մարբուրգ վիրուսի գլիկոպրոտեին վիրուսը (MARV)։

Կենդանիները պատվաստումից մեկ տարի անց պաշտպանված են մնացել հարուցիչից, երբ ենթարկվել են վիրուսի ազդեցության: Հետազոտողները նաեւ հայտնաբերել են հակագենին հատուկ հակամարմիններ պրիմատների արյան մեջ:

Chad3-MARV-ի ստեղծումը դիտվում է որպես կարեւոր քայլ մի քանի նպատակների իրականացման ուղղությամբ՝ պատվաստանյութեր Մարբուրգի բռնկումների վտանգի տակ գտնվող շրջանների համար եւ պաշտպանական միջոցառումների մշակում, եթե վիրուսը օգտագործվի բիոտեռորիստների կողմից:



© NEWS.am Medicine