The Last of Us սերիալի սպառնալիքը կարող է իրականություն դառնալ. գիտնականներ

16:51   31 հունվարի, 2023

Գլոբալ տաքացումը սնկերն ավելի վտանգավոր կդարձնի մարդկության համար, նախազգուշացրել են Դյուկի համալսարանի միկրոկենսաբանները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Պաթոգեն սնկերն առավել վտանգավոր են թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։ Մարդկանց մեծամասնության համար դրանք սպառնալիք չեն, քանի որ չեն հանդուրժում մարդու մարմնի ջերմությունը: Այնուամենայնիվ, գլոբալ տաքացումը կարող է շտկել դա, ասում են գիտնականները:

Գիտնականները արձանագրել են, որ բարձր ջերմաստիճանը հանգեցնում է նրան, որ պաթոգեն բորբոսը, որը հայտնի է որպես Cryptococcus deneoformans, սկսում է մուտացիայի ենթարկվել: Որոշ փոփոխություններ կարող են հանգեցնել ջերմակայունության բարձրացմանը, իսկ մյուսները, հնարավոր է, կարող են հանգեցնել հիվանդությունների առաջացման ներուժի ավելացմանը:

«Այս լուրը կարող է հետաքրքրություն առաջացնել HBO-ի The Last of Us-ի նոր սերիալի հեռուստադիտողների շրջանում, որտեղ կորդիցեպս սունկը հարմարվել է շոգին եւ կարողացել վարակել մարդկանց՝ նրանց դարձնելով զոմբիներ։ Սնկային հիվանդությունների թիվն աճում է թուլացած իմունային համակարգ կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց թվի աճի պատճառով: Ջերմաստիճանը միայն կարագացնի այդ միտումը»,-եզրակացրել են գիտնականները։



© NEWS.am Medicine