«Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել է նոր, ժամանակակից Emergency Hospital

12:22   3 փետրվարի, 2023

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն առանձնացվել է բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքից: Ստեղծվել են հիվանդնների և բուժանանակազմի համար լավագույն պայմանները:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն ունի երկու սրահ: Հիվանդն ընդունվելուց անմիջապես տեղափոխվում է առաջին սրահ՝ տրիաժ կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվում է առաջին բուժօգնությունը:  Եթե հարկավոր է գործիքային կամ լաբորատոր հետազոտություն, ապա հիվանդը հետազոտվում է հենց տեղում, անմիջապես:

Հետազոտություններից հետո հիվանդն, ըստ, անհրաժեշտության տեղափոխվում է երկրորդ սրահ՝ ավելի երկար հսկողության նպատակով: 

Մշտապես հերթապահում են նեղ մասնագետներ՝ օրթոպեդ, նյարդաբան, թերապևտ, վիրաբույժ: 

Բաժանմունքը համալրված է առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ և ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ մշտադիտարկման մոնիթորներով, արհեստական շնչառական և թթվածնի մատակարարման սարքերով և վերակենդանացման այլ համակարգերով:



© NEWS.am Medicine