Լինել քաղցկեղով հիվանդ Հայաստանում. ի՞նչ խնդիրներ կան

16:52   5 փետրվարի, 2023

Առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի, որովհետև հետո արդեն ուշ է լինում, հետո արդեն ուզում ես ինչ–որ բան անել, բայց հնարավոր չի լինում, ասում է Անժելա Պողոսյանը, որը վերջերս է կորցրել քաղցկեղով հիվանդ հայրիկին։ Տղամարդն արտագնա աշխատանքի է եղել, ընտանիքից հեռու, ախտանշաներինն ուշադրություն չի դարձրել, ու երբ վերադարձել է տուն, թոքի քաղցկեղն արդեն անբուժելի է եղել։

Աստղիկ Զաքարյանն այն եզակի կանանցից է, որը  պարբերաբար բուժզննում է անցել, ինչի շնորհիվ էլ նրա մոտ քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում, և նա լիարժեք հաղթահարել է հիվանդությունը։ Աստղիկը երկու երեխա ունի, որոնց մանրամասն տեղեկացրել է իր հիվանդության մասին, անգամ քիմիաթերապիայից առաջ գլուխը երեխաների օգնությամբ է սափրել, ու ֆեյսբուքյան էջում ֆոտոշարք տեղադրել։

Մանրամասները՝ տեսանյությում։



© NEWS.am Medicine