Հայաստանում չգրանցված դեղերի ներկրումները վերահսկողական շրջանակներում են. նախարար

14:18   9 փետրվարի, 2023

Վերջին երկու տարիների ընթացքում կապված կորոնավիրուսի, պատերազմի եւ ընդհանուր առմամբ լոգիստիկ եւ դեղագործական շուկաներում առկա դեֆիցիտների հետ, կիրառել ենք օրենքով մեզ վերապահված լիազորությունը եւ հնարավորություն ենք տվել որոշակի երկրների՝ եվրոպական, ամերիկյան եւ ճապոնական արտադրության դեղորայք Հայաստան ներկրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ Հայաստանում դեղորայքի դեֆիցիտ չլինի.

Ավանեսյանը շեշտեց, որ Հայստանում չգրանցված դեղերի ներկրումները վերահսկողական շրջանակներում են.

«Այդ ներկրումները վերահսկողական շրջանակներում են, այսինքն՝ թե՛ փաստաթղթային, թե՛ ծագման երկրների առումով վերահսկելի է, կարծում ենք՝ օրենքն էլ տալով նման լիազորություն, շատ կարեւոր գործիք է ընձեռել, որ մենք նման իրավիճակներում լուծում գտնենք»:



© NEWS.am Medicine