Նոր նշաձող ախտորոշման ոլորտում. «Պրոտոն» կենտրոնի ՄՌՏ–սարքը հնարավորություն է տալիս խուսափել փակ տարածքի զգացողությունից

14:48   22 փետրվարի, 2023

«Պրոտոն» ախտորոշիչ կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները։

Այն ստեղծվել է ՀՀ և Արցախի առողջապահության նախարարների ՄՌՏ գծով խորհրդատու, բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանի, «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի, գործարար Շահնազարյանների ընտանիքի համատեղ ուժերով:

Կենտրոնում տեղադրված է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆը, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում՝ հիվանդության ամենավաղ շրջանում:

«Պրոտոնը» տարածաշրջանի այն եզակի կենտոններից է, որտեղ .

«Պրոտոն»–ը գտնվում է «Շենգավիթ» ԲԿ-ի ներսում, աշխատում է ամեն օր, համագործակցում է ապահովագրական ընկերությունների հետ, սպասարկում է նաեւ սոցփաթեթի շահառուներին:

 



© NEWS.am Medicine