Երևանում կարմրուկի դեմ պատվաստումային շարժական կետ է գործում

16:32   9 մարտի, 2023

Ամիրյան 2 հասցեում, ամեն օր, ժամը 17:00-19:00 գործում է կարմրուկի դեմ պատվաստումային շարժական կետ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել:

«Կարմրուկի տարածումը կարելի է կանխարգելել պատվաստվելով»,-նշում են ԱՆ-ից։



© NEWS.am Medicine