Պարզվել է հետդաշտանադադարում գտնվող կանանց ճարպակալման պատճառը

22:17   13 մարտի, 2023

Հետդաշտանադադարում գտնվող կանայք ավելորդ քաշ են հավաքում էստրոգենի մակարդակի նվազման պատճառով: Նման եզրահանգման են եկել Բեյքերի սրտի եւ դիաբետի ինստիտուտի գիտնականները։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature Cardiovascular Research ամսագրում։

Հայտնի է, որ էստրոգենն օգնում է պաշտպանել կանանց սրտանոթային համակարգը, սակայն դաշտանադադարից հետո, երբ օրգանիզմում հորմոնի մակարդակը նվազում է, նրանք մի շարք հիվանդությունների առաջացման վտանգի են ենթարկվում:

Գիտնականները սրտում հայտնաբերել են էստրոգենի ռեցեպտոր, որը կարգավորում է կանանց ճարպակալումը: Հեղինակներն արգելափակել են այդ ռեցեպտորը եւ ակնկալել են փոփոխություններն առավելապես սրտում տեսնել: Բայց փոխարենը նրանք մարմնի զանգվածում ճարպի ավելացում են նկատել: Բացի այդ, սրտի կրճատման եւ նյութափոխանակության համար անհրաժեշտ գեներն իջել են էստրոգենի նվազման հետ միաժամանակ, ինչը բացատրում է, թե ինչու են մասնակիցների սրտերը վատ մղել արյունը:

Ամբողջ հարցը արտաբջջային վեզիկուլներում է, որոնք արտազատվում են ցածր էստրոգենով սրտերից։ Դրանք պարունակել են սպիտակուցներ, որոնք տարբերվել են ինչպես վերահսկիչ խմբից, այնպես էլ տղամարդկանց սրտերից: Այս մասնիկները նաեւ կմախքի մկանային բջիջները բջջային կուլտուրայում վերածրագրավորելու ունակություն ունեն: Այսպիսով, էներգիան օգտագործելու փոխարեն այն կուտակվում է, ինչը բացատրում է էգ մկների բարձր ճարպակալումը էստրոգենների քանակի նվազման դեպքում։



© NEWS.am Medicine