Մագնիումով հարուստ մթերքներ, որոնք օգտակար են ամեն օր ուտելու համար

14:28   21 մարտի, 2023

Մագնիումը ամենակարեւոր սննդարար նյութերից է, որոնք օրգանիզմն ստանում է սննդի հետ։ Այդ միկրոտարրը մեծ նշանակություն ունի մկանների եւ նյարդերի գործունեության համար։ Բացի այդ, այն էներգիա է հաղորդում (մագնիումի ցածր մակարդակը կարող է հոգնածության մշտական զգացողություն առաջացնել)։ Շատ բժիշկներ նաեւ նշում են, որ մագնիումի անբավարարությունը մեծացնում է բարձր արյան ճնշման, սրտի հիվանդությունների, դիաբետի եւ անգամ կանանց արթրիտի հավանականությունը։

Բավականաչափ մագնիում ստանալու համար ամենօրյա սննդաբաժնում պետք է ներառել հետեւյալ մթերքները.

Կանաչատերեւ բանջարեղեններ

190095.jpg (97 KB)

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հում սպանախի մեկ բաժակը պարունակում է մոտ 7 միլիգրամ մագնիում, ինչն օգնում է մոտենալ նրա ամենօրյա նորմին։

Սերմեր, ընկույզներ

orehi-i-semena.jpg (51 KB)

Մագնիումով հատկապես հարուստ են նուշը, կեշյուն, գետնընկույզը։

Յուղոտ ձուկ

zhirnye-sorta-ryby-1.jpg (135 KB)

Սրտի AHA ասոցիացիան խորհուրդ է տալիս օգտագործել յուղոտ ձուկ, գոնե շաբաթը երկու անգամ։

Ընդեղեն

volga.jpg (84 KB)

Օրինակ, սոյան, որը հարուստ է սպիտակուցով, բնական մագնիումի հիանալի աղբյուր է։ Նրա «ազգակիցները»՝ լոբին, բակլան, ոսպը եւ ոլոռը, նույնպես հարուստ են դրանով։

Ավոկադո

8-prichin-est-avokado-kak-mozhno-chashche_1626560092.jpg (643 KB)

Ավոկադոյի կեսը պարունակում է 19 միլիգրամից ոչ պակաս մագնիում։

Բանան

6144490072370.jpeg (42 KB)

100 գրամ բանանի միջուկը մոտ 30 միլիգրամ մագնիում է ապահովում։ Դրանում շատ կա նաեւ կալիում, ինչի շնորհիվ բանանի օգտագործումն օգտակար է սրտի համար։

Յոգուրտ

SCN28S41_StrawYogurtShake_7105_M V1 copy.jpg (111 KB)

Մագնիումի բարձր պարունակության շնորհիվ յոգուրտն ապահովում է էներգիա, իսկ այլ բաղադրիչների հաշվին օգնում է առողջ պահել աղիները եւ վերահսկել քաշը։

Կարտոֆիլ

gotovyj-kartofel-s-ukropom-i-chesnokom-v-masle.jpg (47 KB)

Թարմ կարտոֆիլն օգտակար է ուտել կեղեւով, որը նույնպես մեծ չափաքանակով մագնիում է պարունակում։

Մագնիումի օրական նորմը տղամարդկանց համար մոտ 400 միլիգրամ է, կանանց համար՝ մոտ 300։



© NEWS.am Medicine