Մեծ քանակությամբ մագնեզիումի ընդունումը կարող է նվազեցնել դեմենցիայի ռիսկը. հետազոտություն  

12:48   24 մարտի, 2023

Մեծ քանակությամբ մագնեզիումի ընդունումը կարող է նվազեցնել դեմենցիայի ռիսկը, պարզել են Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է European Journal of Nutrition-ում:

Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայից 40-73 տարեկան ավելի քան վեց հազար կոգնիտիվ առողջ մասնակիցների տվյալները։ 16 ամսվա ընթացքում հիվանդները հինգ անգամ լրացրել են առցանց սննդային հարցաթերթիկ:  

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական ավելի քան 550 միլիգրամ մագնեզիում են օգտագործում, 55 տարեկանում ուղեղի կենսաբանական տարիքը մոտ մեկ տարով ավելի ցածր է լինում այն մարդկանց համեմատ, որոնք օրական մոտ 350 միլիգրամ մագնեզիում են օգտագործում: Պաշտպանական ազդեցություններն ավելի ուժեղ են եղել կանանց մոտ, հատկապես դաշտանադադարից հետո։

Հեղինակները կարծում են, որ մթերքներից մագնեզիումի ընդունման 41 տոկոսով աճը (օրինակ՝ սպանախ եւ ընկույզ) կարող է հանգեցնել ուղեղի չափի տարիքային նվազման, ինչը կապված է ավելի լավ կոգնիտիվ գործառույթի եւ դեմենցիայի ավելի ցածր ռիսկի հետ։ Այս դեպքում սննդակարգում փոփոխությունները պետք է կատարվեն որքան հնարավոր է շուտ։



© NEWS.am Medicine