Ճարպակալումը բարձրացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի վտանգը

15:57   12 մայիսի, 2023

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը կապված են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի բարձր ռիսկի հետ, վկայում են Օհայոյի նահանգի համալսարանի հետազոտությունները։

Կոլորեկտորալ քաղցկեղն ամենատարածվածներից մեկն է։ Միայն ամեն տարի ԱՄՆ-ում ախտորոշվում է հաստ եւ ուղիղ աղիի քաղցկեղի ավելի քան 150 000 նոր դեպք։

Հոլի Լումանս-Կրոպը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են 131 161 պացիենտի արխիվային տվյալները, որոնք մասնակցել են շագանակագեղձի, թոքերի, կոլորեկտորալ քաղցկեղի եւ ձվարանների քաղցկեղի սքրինինգի ռանդոմիզացված կլինիկական հետազոտությանը։ Հետազոտությունն իրականացվել է 1993-2001թթ., գրանցման պահին 55-74 տարեկան անձանց շրջանում։ Այդ մարդկանց համար հաշվարկվել է մարմնի զանգվածի ինդեքսը նրանց թերթիկների տվյալների հիման վրա։

Հետո մասնակիցները բաժանվել են կարգերի՝ ըստ ԱՀԿ-ի չափորոշիչների. մարմնի անբավարար զանգվածով մարդիկ (18,5-ից պակաս ՄԶԻ), նորմալ (18,5-24,9), մարմնի ավելորդ զանգվածով (25-29,9) եւ ճարպակալում ունեցող մարդիկ (30-ից ավելի ՄԶԻ)։ Պարզվել է, որ աղեստամոքսային տրակտի քաղցկեղի վտանգն էապես բարձր է ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող երիտասարդ, միջին եւ ավագ տարիքի մարդկանց մոտ։ Պարզվել է նաեւ, որՄԶԻ-ի ավելացումը ժամանակի ընթացքում կապված է եղել աղեստամոքսային տրակտի կոլորեկտորալ եւ ոչ կոլորեկտորալ քաղցկեղի առաջացման բարձր վտանգի հետ։

Հավանաբար, այս օրինաչափությունը կապված է այն բանի հետ, որ ճարպային բջիջները կարող են բորբոքային ռեակցիա առաջացնել եւ նպաստել իմունային բջիջների դիսֆունկցիային։



© NEWS.am Medicine