ԱՀԿ-ն կոչ է արել հրաժարվել շաքարափոխարինիչների օգտագործումից

18:39   17 մայիսի, 2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել մարդկանց ամբողջությամբ հրաժարվել շաքարափոխարինիչների օգտագործումից՝ որպես քաշի վերահսկման միջոց, գրում է Medical Xpress-ը։

320 ուսումնասիրությունների համակարգված վերանայման հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ արհեստական քաղցրացուցիչները երկարաժամկետ օգուտ չեն տալիս մեծահասակների կամ երեխաների մարմնի ճարպը նվազեցնելու համար: Միեւնույն ժամանակ, շաքարափոխարինիչների երկարատեւ օգտագործումը կարող է նպաստել մեծահասակների մոտ երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների եւ այլ խանգարումների զարգացմանը:

Թվարկված քաղցրացուցիչների թվում են՝ ասպարտամ, ադվանտամ, ցիկլամատներ, նեոտամ, սախարին, սուկրալոզա եւ ստեվիա: Ընդ որում, վնասակար նյութերի խմբում չեն ներառվել կալորիական շաքարային սպիրտները, ինչպիսիք են պոլիոլները։

ԱՀԿ-ն, իր հերթին, կոչ է արել մեծահասակներին եւ երեխաներին օգտագործել ազատ շաքարեր, ներառյալ գլյուկոզա, ֆրուկտոզա եւ սեղանի շաքար, բայց ընդհանուր կալորիաների ընդունման տասը տոկոսից պակաս քանակությամբ: Դա թույլ կտա նվազեցնել ավելորդ քաշի եւ կարիեսի վտանգը։ Սակայն ամենաօպտիմալ տարբերակը, ըստ փորձագետների, կլինի քաղցրավենիքի օգտագործումից լիովին հրաժարվելը։



© NEWS.am Medicine