Բժիշկները պատմել են երեք տեղից առնանդամի հազվադեպ կոտրվածքի մասին

22:38   25 մայիսի, 2023

36-ամյա տղամարդը Տանզանիայից երեք տեղից կոտրել էր առնանդամը սեքսի ժամանակ։ Հազվադեպ այս երեւույթի մասին տեղեկացվել է International Journal of Surgery Case Reports-ում։

Տղամարդը հիվանդանոց է ընկել ցավոտ եւ ուռած առնանդամով։ Նա դժգոհել է ցավից եւ հինգ ժամ տեւած արնահոսությունից։ Ինչպես տեղեկացրել է պացիենտը, նա ուժեղ ճրթոց է լսել, երբ իր առնանդամը մտել է զուգընկերուհու ոտքերի արանքը։ ՄՌՏ-ն եւ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց են տվել, որ տղամարդը երեք տեղից կոտրել է առնանդամը։

Բժիշկները վիրահատել են տղամարդուն, եւ նա լիովին ապաքինվել է։ Վեց ամիս անց, երկրորդ բուժզննման ժամանակ, տղամարդը տեղեկացրել է, որ իր էրեկտիլ ֆունկցիան լիովին վերականգնվել է։

Առնանդամը ոսկորներ չունի, եւ դրա կոտրվածք են անվանում կավերնոզ մարմինների՝ հատուկ կառույցների խզվածքը, որոնք անցնում են սեռական անդամի երկայնքով եւ այն դարձնում պինդ էրեկցիայի ժամանակ։ Առնանդամի կոտրվածքից հետո տղամարդիկ հաճախ սեքսի ժամանակ էրեկտիլ դիսֆունկցիա եւ ցավոտ զգացողություններ են ունենում ամբողջ կյանքի ընթացքում։



© NEWS.am Medicine