AMIC–ի նախագահ. Աշխատում ենք 6 IMCA-ի միջոցով ամենավերջին բժշկական գիտությունը բերել Հայաստան  

21:40   30 մայիսի, 2023

Այս տարի հուլիսի 6–8–ը Երեւանում տեղի կունենա Հայաստանի 6–րդ միջազգային բժշկական համագումարը (6imca), որին նախատեսվում է մեծ թվով բժիշկների մասնակցություն Հայաստանից եւ Սփյուռքից։ Այս համագումարները անցկացվում են 2 տարին մեկ պարբերականությամբ՝ մեկ Սփյուռքում (Հայ բժիշկների համաշխարհային համագումար), մեկ Հայաստանում (Հայաստանի միջազգային բժշկական համագումար)։ Սփյուռքում համագումարների կազմակերպիչն է Հայ բժիշկների միջազգային կոմիտեն (Armenian medical international comittee, AMIC):

Հայաստանի 6–րդ միջազգային բժշկական համագումարի նախապատրաստական աշխատանքների եւ Հայ բժիշկների միջազգային կոմիտեի գործունեության մասին  NEWS.am Medicine-ը առցանց զրուցել է AMIC–ի նախագահ, վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեփիլյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine