Հայաստանում 2022 թվականին գրանցվել է 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում. ԱՆ

17:14   1 հունիսի, 2023

Հայաստանում 2022 թվականին գրանցվել է 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այսպես, ըստ նրա, մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը 2022 թվականին կազմել է 6,7 պրոմիլ, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը՝ 7,5 պրոմիլ։

«Կա նաեւ մեռելածնության դեպքերի նվազում։ Այս ցուցանիշը 2021 թվականի 13,5 պրոմիլից նվազել է մինչեւ 11,8 պրոմիլ։  

Մայրական մահացության մասով եւս նվազում կա։ Տարվա ընթացքում գրանցվել է ընդամենը 8 դեպք։ Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ցուցանիշն էլ ավելի նվազի եւ հասնի եվրոպական երկրների մակարդակին՝ 3-4 դեպք»,-հավելեց նախարարը։ 



© NEWS.am Medicine