Ապագային՝ առողջ սերունդ. «Նաիրի» ԲԿ–ն հունիսի 1–ին մանկաբույժի մոտ այցելության զեղչի քարտեր է տրամադրել (ֆոտո)

21:12   1 հունիսի, 2023

Այսօր, հունիսի 1–ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Նաիրի» բժշկական կենտրոնի ներկայացուցիչները կամավորների հետ միասին շրջել են Երեւանի գրեթե ողջ տարածքներում եւ երեխաներին մատուցել անակնկալ նվերներ այդ թվում` մանկաբույժի մոտ այցելության զեղչի քարտեր:

IMG_7544.JPG (14.83 MB)

«Մեզ համար գերնպատակ է, որպեսզի ապագայի սերունդն առողջ լինի, իսկ դրան հասնելու համար մենք անում ենք հնարավորը», – հայտնեցին «Նաիրի» բուժկենտրոնից։

IMG_7548.JPG (14.06 MB)

Զեղչի քարտերով կարելի է օգտվել մինչև տարվա վերջ։

IMG_7545.JPG (13.70 MB)



© NEWS.am Medicine