Բժիշկները խորհուրդ են տալիս քնել պատուհանը փակ

22:02   5 հունիսի, 2023

Գիշերը պատուհանը փակ քնելը նպաստում է սթրեսի նվազեցմանը, ինչը կանխում է արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձրացումը, պարզել են Գերմանիայի Յոհան Գուտենբերգի համալսարանի գիտնականները: Հետազոտողների փորձերի արդյունքները հրապարակվել են Noise&Health ամսագրում։

Քնի ժամանակ ուղեղը շատ ավելի ընկալունակ է աղմուկի նկատմամբ, քան արթուն ժամանակ, ինչը սթրեսի է ենթարկում գիշերը: Սթրեսը հանգեցնում է հորմոնների, այդ թվում՝ կորտիզոլի արտադրությանը, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են հանգեցնել խոլեստերինի մակարդակի բարձրացման եւ արյան բարձր ճնշման։

Գիտնականների խոսքով՝ աղմուկից առաջացած սթրեսը կարելի է բացատրել հեռավոր նախնիների ժառանգությամբ, որոնք աղմուկը, հատկապես գիշերը, ընկալել են որպես վտանգի ազդանշան: Հեղինակները խորհուրդ են տալիս քնել փակ պատուհաններով նույնիսկ ամռանը, հատկապես քաղաքային բնակիչներին, ովքեր ապրում են բանուկ մայրուղիների մոտ:



© NEWS.am Medicine