Ուրոլոգը պատմել է ամենատարօրինակ առարկաների մասին, որոնք նա հանել է տղամարդկանց հետույքից (վիդեո)

22:54   6 հունիսի, 2023

Ամերիկացի ուրոլոգ Ջոշուա Գոնսալեսը կիսվել է ամենատարօրինակ առարկաների ցանկով, որոնք նա ստիպված է եղել հանել իր տղամարդ պացիենտների հետույքից։

Նա զվարճալի վիրուսային տեսանյութ է ձայնագրել եւ հրապարակել Instagram-ում։

Ամենատարօրինակ առարկաների թվում են՝ բիլիարդի գնդակներ, ատամի խոզանակ, սոսնձով շիշ, մարկեր, շշի կափարիչ, խաղալիք հրթիռ։ Ջոշուան ցույց է տվել առարկաների լուսանկարներն ու պարել։

«Պետք է գովեմ լավ պատրաստված վիրաբույժ-վնասվածքաբաններին»,-մեկնաբանել է նա տեսագրությունը։

Մեկնաբանություններում ապշած օգտատերերը մի շարք հաղորդագրություններ են թողել՝

View this post on Instagram

A post shared by Joshua R Gonzalez, MD (@joshuagonzalezmd)



© NEWS.am Medicine