Աչքերի կարմրությունը կարող է արյան բարձր ճնշման նշան լինել

16:27   7 հունիսի, 2023

Հիպերտոնիան կարող է ունենալ «տեսողական» նշաններ, որոնք արտացոլում են աչքերի հետ կապված խնդիրները, քանի որ աչքերի վիճակը կախված է արյան շրջանառության առանձնահատկություններից, ասում է բժիշկ Սալի Ամինը։

Հիպերտոնիան (արյան բարձր ճնշումը) վտանգավոր է նրանով, որ չունի հատուկ ախտանիշներ. դրա դրսեւորումները հաճախ թվում են գերհոգնածության եւ քնի պակասի հետեւանք եւ դրանց պատշաճ ուշադրություն չի դարձվում։

Մինչդեռ եթե արյան ճնշումը անընդհատ բարձր է լինում, սիրտը ավելի շատ է աշխատում՝ մարմնին արյան բավականաչափ հոսք մատակարարելու համար։ Արդյունքում այն արագ հոգնում է, հյուծվում եւ ավելի խոցելի դառնում հիվանդությունների նկատմամբ։ Թույլ եւ հիվանդ սրտանոթային համակարգը կարող  է առողջության հետ կապված  բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ՝ սրտի նոպաներից մինչեւ կաթված։

«Աչքերի առողջությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան կայուն է արյան ճնշումը։ Դրա անվերահսկելի տատանումների  եւ հիպերտոնիայի դեպքում առաջանում են ախտանշաններ՝ կապված աչքերի եւ տեսողության հետ», - Express-ի հետ զրույցում ասել է բժիշկը։

Բժիշկը կոչ է անում ուշադրություն դարձնել հետեւալ ախտանիշներին․

Դրանց առկայության դեպքում պետք է դիմել ակնաբույժին եւ անցնել աչքերի ամբողջական հետազոտություն, ներառյալ աչքի հատակի եւ ցանցաթաղանթի: Պետք է իմանալ, որ անվերահսկելի բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել աչքի աղետալի վնասների, այդ թվում՝ աչքի կաթվածի, ցանցաթաղանթի վնասման եւ կուրության:



© NEWS.am Medicine