Նույն հիվանդանոցում միաժամանակ 11 բուժքույր և քարտուղարուհի է հղիացել

20:19   19 հունիսի, 2023

Վիրջինիա նահանգի ամերիկյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում միաժամանակ 11 բուժքույր և քարտուղարուհի է հղիացել։ Այս մասին հայտնում է Today հրատարակությունը։

Հաղորդվում է, որ 12 կին ինչ-որ պահի միաժամանակ հղի եղել են։ Գրառման հրապարակման պահին բուժքույրերից մի քանիսն արդեն ծննդաբերել են, իսկ մյուսները սպասում են երեխաների լույս աշխարհ գալուն։ Հիվանդանոցի մեկ աշխատակից ծննդաբերել է մարտին, մյուսը՝ մայիսին, չորս երեխա կծնվի հուլիսին, երեքը՝ օգոստոսին, ևս երկուսի ծնունդ է սպասվում հոկտեմբերին և նոյեմբերին։

Հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հաստատության պատերի ներսում նման բեյբի-բում չի եղել։ Հայտնի է, որ հինգ կին սպասում են կամ արդեն ծննդաբերել են իրենց առաջնեկին, մեկը սպասում է հինգերորդ երեխային։

Կանայք խոստովանում են, որ ավելի ուժեղ են ընկերություն անում և ավելի քան երբևէ իրենց մեկ թիմ են զգում։ Նրանք փոխարինում են միմյանց, եթե ինչ-որ մեկը պետք է գնա գինեկոլոգի հանդիպման, քննարկում են երեխաների անունները և ինքնազգացողությունները:

Բուժքույրերը նշել են, որ իրենց զանգվածային հղիությունը բարձրացնում է հիվանդների տրամադրությունը։ «Մենք միասին ենք ծիծաղում նման զուգադիպության վրա»,- խոստովանել են հղիները։



© NEWS.am Medicine