Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

18:00   23 հունիսի, 2023

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ

POS տերմինալի միջոցով - քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում՝ քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով - հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:

Բջջային հավելվածի միջոցով - բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով - բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:



© NEWS.am Medicine