Արցախում բժիշկների համագումարը չի կայանա շրջափակման պատճառով

12:09   5 հուլիսի, 2023

Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը: Այս մասին հայտնում է «Արցախպրեսս»-ը։

Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է: Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը: Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու:



© NEWS.am Medicine