Երեսնամյա տղամարդը մահացել է «ուղեղակեր» մակաբույծի պատճառով

17:29   6 հուլիսի, 2023

Պակիստանի Լահոր քաղաքում մահացել է 30-ամյա Մուսթաֆա Շաֆիքը, որը վարակվել էր Նեգլերիա ֆոուլերա տեսակի ամեոբայով, այս մասին տեղեկացրել է Pakistan Observer թերթը՝ հղում կատարելով առողջապահության մարմիններին։

Տղամարդուն երկու օր առաջ տեղափոխել են հիվանդանոց գրիպի ախտանշաններով, բարձր ջերմությամբ եւ գլխացավով, գրել է պարբերականը։ Մուսթաֆա Շաֆիքը մահացել է երեքշաբթի։

Տեղի լաբորատորիան հաստատել է Naegleria fowleri-ի առկայությունը, որը լայնորեն հայտնի է որպես «ուղեղակեր» ամեոբա, նշվել է հրապարակման մեջ։

Ինչպես տեղեկացրել է թերթը, սա Լահոր քաղաքում այս վարակով վարակվելու առաջին դեպքն է։ Ավելի վաղ տեղեկացվել էր Կարաչիում վարակման երեք դեպքի մասին։

«Naegleria fowleri-ն վարակում է մարդկանց, երբ ջուրը, որում գտնվում է ամեոբան, քթի միջոցով հայտնվում է օրգանիզմում։ Սովորաբար դա տեղի է ունենում լողալու, սուզվելու կամ գլխով մաքուր ջրում ընկղմվելու ժամանակ, օրինակ՝ լճերում եւ գետերում»,- նշվել է հաղորդագրությունում։

CDC-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում վերջին տասը տարում գրանցվել է նման վարակի 31 դեպք։ Ելնելով վիճակագրությունից՝ 1962-2021թթ. վարակվել է 154 մարդ, նրանցից ողջ է մնացել միայն չորս հոգի։



© NEWS.am Medicine