ԱՄՆ-ում տղամարդու լեզուն կանաչ ու մազոտ է դարձել հակաբիոտիկներ ընդունելուց հետո․ NEJM

19:24   17 հուլիսի, 2023

Ռայթ-Փաթերսոնի բժշկական կենտրոնի բժիշկները հայտնել են ԱՄՆ-ում տղամարդու մոտ կանաչ մազոտ լեզվի հազվագյուտ դեպքի մասին: Բժշկական զեկույցը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում:

64-ամյա տղամարդը կլինիկա այցելելուց մի քանի շաբաթ առաջ նկատել է իր լեզվի վրա փոփոխությունները։

Կանաչ մազոտ լեզու կոչվող երեւույթն առաջանում է լեզվի վրա մաշկի մահացած բջիջների կուտակումից։ Գույնը կարող է փոխվել սեւ, շագանակագույն, դեղին կամ կանաչ:

Կանաչ մազոտ լեզուն կարող է հայտնվել հակաբիոտիկներ ընդունելուց հետո ՝ բերանի խոռոչի վատ հիգիենայի, ծխելու կամ բացառապես փափուկ սնունդ օգտագործելու պատճառով։

Հիվանդին խորհուրդ են տվել նրբորեն մաքրել լեզուն ատամի խոզանակով եւ թողնել ծխելը։  Ի վերջո, տղամարդու լեզուն վերադարձել է իր սովորական տեսքին՝ չնայած նա շարունակել է ծխելը։ 



© NEWS.am Medicine