Մեկ շաբաթում Երեւանում ծնվել է 549 երեխա

14:12   29 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 41073  քաղաքացի: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4058 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 826 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները:

Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 549 երեխա`296 տղա եւ 253 աղջիկ:



© NEWS.am Medicine