Հոկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանում կանցկացվի «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» (EFI) գիտաժողովը

14:43   29 սեպտեմբերի, 2014

2014 թվականի հոկտեմբերի 3-ից  4-ը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանում կանցկացվի «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը:

EFI-ն գործում է 1970-ականներից եւ նպատակ ունի համախմբել իմունոգենետիկայի բնագավառի կենտրոններն ու մասնագետներին, պարբերական ժողովների միջոցով նրանց միջեւ կապ եւ համագործակցություն հաստատել, հավատարմագրել եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաները եւ ստեղծել մասնագիտական, տեղեկատվական եւ փորձի փոխանակման ցանց:

 



© NEWS.am Medicine