18:51 1 սեպտեմբերի, 2023Ծխելը կապված է ընկճախտի և երկբևեռ խանգարման զարգացման ռիսկի հետ, պարզել են Օրհուսի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Acta Psychiatrica Scandinavica ամսագրում։
Հեղինակները վերլուծել են 350 հազար մարդու առողջական տվյալները։ Մարդիկ սովորաբար սկսում են ծխել մինչև 20 տարեկանը, սակայն հիվանդանոց են ընդունվում հոգեկան խանգարումներով միջինը 30-ից 60 տարեկանում, նշել են գիտնականները։ Ընդ որում, հիվանդանոցներում հայտնվում են հենց ծխողները։
Ավելին, ռիսկը, որ երեխան կդառնա ծխող, մեծանում է, եթե նրա ծնողները ծխող են։ Հեղինակները կարողացել են նաև բացահայտել գեներ, որոնք մեծացնում են ծխող դառնալու հավանականությունը: Այս նույն գեները կարող են կապված լինել հոգեկան հիվանդության ռիսկի հետ, ասել են հետազոտողները:
«Այս օրինաչափության մեկ այլ բացատրություն կարող է լինել այն, որ ծխելը ուղեղի բորբոքում է առաջացնում, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վնասել այն և հանգեցնել տարբեր հոգեկան խանգարումների: Բայց մենք դեռ չենք կարող ճշգրիտ պատճառները հաստատել», - եզրակացրել են գիտնականները: