09:58 23 դեկտեմբերի, 2013Սրտային հիվանդությունները կանանց եւ տղամարդկանց մոտ մահվան հիմնական պատճառն են։
1948 թվականին սրտի ազգային ինստիտուտը սրտի հիվանդությունների եւ ինսուլտի մասին ավելի շատ բան իմանալու համար՝ սկսեց «Ֆրեմինհեմյան սիրտ հետազոտությունը»: Հետազոտողները Մаսաչուսեթս նահանգի Ֆրեմինհեմ փոքրիկ քաղաքում հետազոտեցին ավելի քան 5000 մասնակից՝սիրտ-անոթային հիվանդությունների ընդհանուր ռիսկի գործոնները գնահատելու համար: 1971 թվականին երկրորդ սերունդը՝ ելակետային խմբի մասնակիցների երեխաներն ու նրանց կանայք եւ ամուսինները եւս ներգրավվեցին հետազոտության մեջ:
Երկարատեւ հետազոտության արդյունքում գիտնականները պարզեցին մարդու ամբողջ կյանքի ընթացքում սրտի հիվանդությունների կամ սրտի կաթվածի հիմնական ռիսկի գործոնները: Հետեւելով հիմնական ռիսկի գործոններին կարելի է պարզել, թե ինչ ակտիվ փոփոխությունների պետք է ենթարկեք ձեր կենսակերպն ու բուժումը, տեղեկացնում է Fox News-ը։
Ձեր տարիքը
Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը տարիքի հետ բարձրանում է անկախ ռիսկի մյուս գործոններից՝ տղամարդկանց համար 45-ից, իսկ կանանց համար՝ 55-ից (դաշտանադադարից հետո) հետո:
Ժամանակի ընթացքում զարկերակներում ճարպային վահանիկների կուտակումը կարող է մեծ խնդիր դառնալ: Քանի որ դուք ծերանում եք, զարկերակները կարող են նեղանալ:Երբեմն կարող է արյան հոսքը խոչընդոտող թրոմբ ձեւավորվել, ինչը կարող է սրտի կաթված առաջացնել:
Ձեր սեռը
Տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկին: Հանկարծակի սրտի կաթվածի դեպքերի 70-80%-ը տեղի է ունենում տղամարդկանց մոտ: Մինչեւ օրս գիտնականները վստահ չեն կարող ասել, թե ինչումն է պատճառը, չնայած որ հետազոտությունները ցույց են տվել, որ միգուցե խնդիրը սեռական հորմոնների մեջ է:
Ձեր խոլեստերինի ընդհանուր մակարդակը
Արյան մեջ բոլոր խոլեստերինների գումարը հանդիսացող ընդհանուր խոլեստերինի մակարդակը սիրտ-անոթային հիվանությունների պոտենցիալ ռիսկի գործոն է:
Խոլեստերինի մակարդակի միջակայք.
Խոլեստերինի մակարդակի միջակայքն է՝
Նորմալ մակարդակը՝ 200 մգ /դլ քիչ
Սահմանային բարձր ՝ 200 –ից 239 մգ/դլ
Բարձր 240 մգ/ դլ եւ ավել
Ինչքան բարձր է ձեր ընդհանուր խոլեստերինի մակարդակը, այդքան ավելի բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Ձեր HDL «լավ խոլեստերինի» մակարդակը
Գիտնականները պարզել են, որ խոլետերինի ոչ բոլոր տեսականերն են վտանգավոր: Այսպես կոչված «լավ» խոլեստերինը՝ HDL-ը, փաստացի պաշտպանում է սրտային հիվանդություններից : Գիտնականները կարծում են, որ այն օգնում է նվազեցնել բորբոքումը՝ ինչը նպաստում է սրտի առողջությանը: Ընդհանուր կարծիքն այն է, որ ինչքան բարձր է HDL մակարդակը, այդքան ցածր է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Ընդհանրապես՝
40 –ից ցածր HDL բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը
60–ից բարձր HDL կարող է պաշտպանել սիրտ-անոթային հիվանդություններից
Ծխելը
Ընդհանուր առմամբ ծխելը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Նիկոտինը եւ ծխախոտում պարունակվող այլ քիմիական նյութերը վնասում են սրտին եւ արյունատար անոթներին՝ բարձրացնելով աթերոսկլերոզի (անոթների նեղացում) զարգացման ռիսկը:
Զարկերակային ճնշում
Ձեր զարկերակային ճնշման առաջին թիվը կարող է մատնանշել, թե ինչքանով եք դուք ենթակա սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկին: Դա կոչվում է «սիստոլիկ» զարկերակային ճնշում, եւ ցույց է տալիս ճնշումը զարկերակներում:
Ահա մի քանի ցուցում զարկերակային ճնշման վերաբերյալ
Նորմալ ՝ 120 մմ ս.ս-ից ցածր
Նախաճնշում՝ 120-ից մինչեւ 139
Բարձր զարկերակային ճնշում՝ 1 փուլ, 140-ից մինչեւ 159
Բարձր զարկերակային ճնշում՝ 2-րդ փուլ, 160 եւ ավել
Շաքարախտ
Շաքարախտը գտնվում է սրտի հիվանդությունների ռիսկի գործոնների թվի մեջ: Ժամանակի ընթացքում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է բարձրացնել զարկերակներում ու արյունատար անոթների պատերի վրա ճարպի կուտակումը՝ բարձրացնելով զարկերակների նեղացման եւ աթերոսկլերոզի զարգացման ռիսկը: