Էջմիածնի ԲԿ–ում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը (ֆոտո)

17:45   6 հոկտեմբերի, 2023

գգգ.jpg (82 KB)

կել են Ստեփանակերտից, ամուսինը զինվորական էր...

Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ հրաշք Մաքսը: Փոքրիկը ծնվել է 2930 գրամ քաշով և 50 սմ հասակով:

Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին:

Սվետլանան՝ փոքրիկի մայրը, պատմեց, որ իրենց լավ են զգում, հոգատար ձեռքերում են, հիվանդանոցում ամեն ինչ անում են իր և իր երեխայի համար: Եկել են Ստեփանակերտից, ամուսինը զինվորական էր, ինքը մասնագիտությամբ ռազմական բուժակ, սակայն երբեք չի աշխատել: Հիմա վարձով բնակվում են Փարաքար համայնքում: Որդուն անվանակոչել են Մաքս՝ 44-օրյա պատերազմում զոհված քեռու պատվին: Փոքրիկը ընտանիքին ապրելու և արարելու ուժ է տվել:

«Կյանքը շարունակվում է, պետք է առաջ նայել»,- ասաց փոքրիկի մայրը՝ ՍՎետլանան:

Նշենք, որ Էջմիածնի ծննդատանը լույս աշխարհ էին եկել նաև ԼՂ-ից տեղահանված Սուսաննա Բադալյանի և Սուսաննա Ավագյանի երկրորդ զավակները :

Երկու փոքրիկներն էլ առողջ են, այս պահին որևէ բանի կարիք չունեն, գտնվում են բժիշկների հսկողության և հոգատարության ներքո:

385022064_655138106721228_3094372498386477448_n.jpg (91 KB)

385897661_655138160054556_3417899552949240162_n.jpg (493 KB)

 



© NEWS.am Medicine