«Էրեբունի» ԲԿ–ն առաջարկում է նոր ծառայություն՝ ակնաբույժի տնային այց

15:06   10 հոկտեմբերի, 2023

«Էրեբունի» բժկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան  առաջարկում է նոր ծառայություն Ձեր տանը՝ առաջնային ախտորոշում, բուժում, ակնոցային կորեկցիա:

Ինչպես հայտնում է ֆեյսբուքյան էջում «Էրեբունի» բժշկական կենտրոնը, 1 այցի արժեքը 10 000 դրամ է:

Լրացուցիչ տեղեկությունների եւ գրանցման համար զանգահարել +374 99 63 00 66 հեռախոսահամարով:

 



© NEWS.am Medicine