Աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան Ալֆրեդո Գալասսին վիրահատություններ կանի «Բեսթ լայֆ» բուժկենտրոնում

16:07   7 դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 18-20–ը հերթական անգամ Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ բժիշկ, ինտերվենցիոն սրտաբան, EuroCTO-ի հիմնադիր Ալֆրեդո Գալասսին։ Պրոֆեսորը դասավանդում է Ցյուրիխի համալսարանում, 5 գրքերի հեղինակ և համահեղինակ է։  

«Բեսթ լայֆ» հայ- ճապոնական ԲԿ-ում բժիշկը կանցկացնի քրոնիկ օկլյուզիաների բացման վիրահատություններ ` ռետրոգրադ և անտերոգրադ տեխնիկաներով , կորոնար անոթների ստենտավորումներ` ինչպես քրոնիկ այնպես էլ կոմպլեքս նեղացումների դեպքում:

Օգտագործվելու են վիզուալիզացիայի բոլոր ժամանակակից մեթոդները` IVUS( ներանոթային ուլտրաձայնային հետազոտություն), OCT( օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա) , FFR( հոսքի ֆրակցիոն ռեզերվ) , shockwave ( օգտագործվում է մինչև ստենտի իմպլանտացիան` սրտին արյուն մատակարարող փակված կամ նեղացած զարկերաները բացելու համար), ռոտացիոնալ աթերէկտոմիա ռոտաբլատորի օգնությամբ և այլն:

Վիրահատություններն անցկացվելու են գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի և տնօրենի օգնական Խաչիկ Համբարձումյանի հետ համատեղ: Բոլոր ցանկացողները կարող են նախապես գրանցվել զանգահարելով 015808008 կամ 012808008:



© NEWS.am Medicine