Գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով

13:45   8 դեկտեմբերի, 2023

Երեւանում, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում 2023 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի կունենա գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիան եւ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան։

Մասնակցությունն անվճար է։ Գրանցումը կատարվում է տեղում։

Մասնակիցները կստանան 7 ՇՄԶ կրեդիտ։

Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։

 



© NEWS.am Medicine