Ինչպե՞ս խուսափել վնասվածքներից մերկասառույցի վրա ընկնելու դեպքում. հինգ խորհուրդ բժշկի կողմից

16:58   18 դեկտեմբերի, 2023

Մոսկվայի Օ.Մ. Ֆիլատովի անվան № 15 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վալերի Վեչորկոն «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է, թե ինչպես պետք է վարվել մերկասառույցի ժամանակ, որպեսզի նվազեցվեն առողջությանն սպառնացող վտանգները։

  1. Եթե սայթաքել եք, արագ առաջ թեքվեք, խոհուրդ է տալիս բժիշկը։ Դա կօգնի վերադարձնել հավասարակշռությունը եւ բարձրացնել ոտքի վրա մնալու հավանականությունը։
  2. Եթե ընկնելուց խուսափել չի հաջողվում, փորձեք առավելագույն չափով թուլացնել ձեռքերը եւ ոտքերը։ Այս հնարքը զգալիորեն փոքրացնում է կոտրվածքների վտանգը։
  3. Պետք է նաեւ պարանոցն առաջ պարզել, խորհուրդ է տալիս Վեչորկոն։ Այդպես դուք հարվածից կպաշտպանեք ծոծրակը։
  4. Ընկնելիս՝ պետք է ձեռքերն արմունկներից ծալել։ Փորձեք այնպես ընկնել, որ հարվածը բաժին ընկնի արմունկից մինչեւ մատների ծայրեր ամբողջ երկարությանը։

5. Գետնին հայտնվելով՝ կտրուկ շարժումներ մի արեք։ Եթե կա ուժեղ ցավ, պետք է անմիջապես գնալ վնասվածքների կենտրոն կամ շտապօգնություն կանչել։



© NEWS.am Medicine