Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան

19:11   20 դեկտեմբերի, 2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան՝ 3 կգ քաշով, 53սմ հասակով։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։

Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կումայի գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում։ Աղջնակը Անդրանիկ և Մարիամ Բոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

 



© NEWS.am Medicine