Փորձագետը նշել է ամանորյա տոներից հետո խումհարից ազատվելու լավագույն միջոցը

18:20   4 հունվարի, 2024

Գոյություն ունի լայֆհաք, որը երաշխավորված օգնում է հաղթահարել խումհարը, ասել է նարկոլոգ Նիկոլայ Դրուժինինը։

«Խումհարից ազատվելու համար պետք է օրգանիզմից հեռացնել ալկոհոլը։ Այդ նպատակով մետադոքսին դեղամիջոցն օգտագործվում է ավելի քան 20 տարի»,- նշել է մասնագետը, փոխանցում է Lenta.ru-ն։

Նա նաև խորհուրդ է տվել գլխացավի դեպքում ավելի շատ ջուր խմել, վիտամին C և իբուպրոֆեն:

Այս լայֆհաքը երաշխավորված կօգնի հաղթահարել խումհարը, վստահեցրել է բժիշկը։



© NEWS.am Medicine