Դեկտեմբերին Covid-19-ից 10 հազար մարդ է մահացել. ԱՀԿ

22:22   10 հունվարի, 2024

Դեկտեմբերին աշխարհում գրանցվել է Covid-19-ից մահվան 10,000 դեպք։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թիվն աճել է 42%-ով, իսկ վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացումները՝ 62%-ով։

«Դա են վկայում 50-ից պակաս երկրներից ստացված տվյալները, հիմնականում՝ Եվրոպայից և Ամերիկայից։ Այլ երկրներում, անկասկած, չզեկուցվող աճ կա»,- ասել է նա:

 



© NEWS.am Medicine