Գիտնականները նոր հակաբիոտիկ են ստեղծել

20:36   15 հունվարի, 2024

Գիտնականները նոր հակաբիոտիկ են ստեղծել, որն ուղղված է դեղերի նկատմամբ կայուն բակտերիաներին, հայտնում է Nature ամսագիրը։

Մշակված դեղամիջոցը ստացել է zosurabalpine անվանումը։ Ակնկալվում է, որ Zosurabalpine-ը կօգտագործվի Acinetobacter baumannii մանրէի շտամով առաջացած հիվանդությունների բուժման համար: Այսօր բակտերիան անձեռնմխելի է բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։ 

Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ zosurabalpine-ի օգտագործումը թույլ չի տալիս լիպոպոլիսախարիդին հասնել արտաքին թաղանթ: Այսպիսով, խաթարվում են տրանսպորտային մեխանիզմները, որոնք բաղադրիչները տեղափոխում են բակտերիաների բջջի ցանկալի վայրը:

Գիտնականներն ակնկալում են, որ դեղամիջոցը հաջողությամբ կօգտագործվի ապագայում, սակայն մինչ այդ պլանավորում են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել։ Նրանք կպարզեն, թե արդյոք բարձր դիմացկուն մանրէները կարող են zosurabalpine-ի նկատմամբ դիմադրողականություն զարգացնել։



© NEWS.am Medicine