Տաքացվող մեքենայի նստատեղերը կարող են նվազեցնել տղամարդկանց պտղաբերությունը. Daily Mail

16:05   16 հունվարի, 2024

Լոնդոնի Քինգս քոլեջից պտղաբերության մասնագետ Հիպոկրատ Սարիսի կարծիքով տաքացվող մեքենայի նստատեղերի կանոնավոր օգտագործումը կարող է բացասաբար ազդել տղամարդու վերարտադրողական ունակության վրա, հայտնում է Daily Mail-ը։

Բժիշկը բացատրեց, որ շարժունակությունը և սերմնաբջիջների օպտիմալ քանակությունը պահպանելու համար ամորձիները պետք է մի քանի աստիճանով ավելի սառը լինեն, քան մարմնի մնացած մասը: Տաքացվող նստատեղ օգտագործելու տաքացման էֆեկտը նման է տաք լոգանքի. ջերմաստիճանի բարձրացումը կարող է ազդել տղամարդու՝ պտղաբերության վրա և բարդացնել բեղմնավորման գործընթացը՝ երեխա ունենալ պլանավորող զույգերի համար:

Տղամարդկանց պտղաբերության նվազման ռիսկի գործոնները ներառում են նաև կիպ հեծանվային շորտեր հաճախակի կրելը, ինչպես նաև տաքացվող վերմակների օգտագործումը և աշխատելիս նոութբուքը գրկում դնելը: Լոնդոնի Կայսերական քոլեջից Անդրոլոգ Չաննա Ջայասենան նշում է, որ նման սպորտային հագուստի, տաքացվող նստատեղերի և էլեկտրական վերմակների օգտագործումից ամբողջությամբ հրաժարվելը իմաստ չունի։ Միայն երկարատև ջերմության և սեղմման դեպքում կարող է նվազել սերմնահեղուկի որակը։



© NEWS.am Medicine