Գիտնականները պարզել են, թե ինչպես է սպիտակուցի օգտագործումը ազդում կանանց առողջ ծերացման վրա

18:13   21 հունվարի, 2024

Բոստոնի Թաֆթսի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին տարիքում օրաբաժնում ավելի շատ սպիտակուցներ, հատկապես բուսական ծագման սպիտակուցներ ներառելը կապված է կանանց ավելի առողջ ծերացման հետ:

ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության Ջին Մայերի անվան Մարդու սննդի ընդունման և ծերացման հետազոտությունների կենտրոնի (HNRCA) գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition-ում:

Գիտնականները վերլուծել են Հարվարդի բուժքույրերի առողջության ուսումնասիրության տվյալները․1984-2016թթ․ ընթացքում հարցում է անցկացվել 48000 կին բուժքույրերի շրջանում:

Սննդի օրաբաժինը գնահատելու համար նրանք ուսումնասիրել են հազարավոր հարցաթերթիկներ, որոնք մասնակիցները լրացրել են 4 տարին մեկ՝ 1984-2016 թվականներին: Հետազոտության մասնակիցները գրանցել են, թե որքան հաճախ են նրանք գործածել որոշակի մթերքներ, որոնց հիման վրա էլ  հետազոտողները հաշվարկել են նրանց սպիտակուցի օգտագործումը:

Այնուհետև հետազոտողներն օգտագործել են Հարվարդի համալսարանի սննդամթերքի կազմի տվյալների բազան՝ օգտագործված սպիտակուցի ընդհանուր քանակը հաշվարկելու համար:

Մասնակիցները առողջական վիճակի մասին հարցաթերթիկներ են լրացրել 2014 թվականին, և ուսումնասիրության վերջում՝ 2016 թվականին: 2016 թվականին նրանք նաև հարցաթերթիկ են լրացրել  իրենց հոգեկան առողջության և ֆիզիկական ֆունկցիաների մակարդակի վերաբերյալ:

Հետազոտողները համեմատել են ոչ մի քրոնիկ հիվանդություն չունեցողների սննդի օրաբաժինը այն մարդկանց սննդի օրաբաժնի հետ, որոնք հայտնել են առնվազն մեկ հիվանդության մասին։

Թեև միջին տարիքում ցանկացած տեսակի սպիտակուցի օգտագործումը կապված է ավելի առողջ ծերացման հետ, ըստ երևույթին, բուսական սպիտակուցն ավելի օգտակար ազդեցություն ունի, եզրակացրել են գիտնականները:

1984 թվականին բուսական սպիտակուցը սահմանվել է որպես սպիտակուց, որ ստացվում է՝

Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, որոնք  ավելի շատ սպիտակուց են ստացել այս մթերքներից, 46%-ով ավելի մեծ հավանականություն ունեն առողջ մնալ տարեց տարիքում:

Եվ հակառակը, նրանք, ովքեր իրենց սպիտակուցի մեծ մասը ստացել են  կենդանական աղբյուրներից՝ մսից, կաթից, ձկից, այլ ծովամթերքներից և պանրից, տարիքի հետ 6%-ով ավելի քիչ հավանականություն ունեն առողջ լինելու, պարզել են գիտնականները:



© NEWS.am Medicine