Ալկոհոլը չարաշահող մարդկանց ուղեղում հայտնաբերվել են արագացված ծերացման նշաններ

15:15   27 հունվարի, 2024

Ալկոհոլը չարաշահող մարդկանց ուղեղը եւ արյունը ցուցադրում են վաղաժամ ծերացման նշաններ։ Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Alcohol: Clinical and Experimental Research ամսագրում, այդ մարդկանցից վերցված ԴՆԹ-ն ցույց է տվել փոփոխությունների նշաններ ուղեղի գենետիկ հատվածներում, որոնք վկայում են վաղաժամ ծերացման մասին։

Գիտնականները վերցրել են 144 մահացած մարդկանց ԴՆԹ նմուշներ. այդ մարդիկ չարաշահել էին ալկոհոլը։ Վերցվել են նաեւ 200 տղամարդկանց արյան նմուշներ ալկոհոլը չարաշահած եւ չչարաշահած մարդկանցից։ Նրանք ուսումնասիրել են նմուշները կենսաբանական տարիքի որոշակի մարկերները գնահատելու համար, մասնավորապես՝ մարմնաչափերի երկարությունը, էպիգենետիկ ժամացույցի եւ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի մարկերները։ Էպիգենետիկ ժամացույցը ալգորիթմ է մեքենայական ուսուցման հիման վրա, որը վկայում է կենսաբանական ծերացման մասին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահման հետ կապված խանգարումներ ունեցող մարդկանց մոտ նկատվում է կենսաբանական տարիքի ավելացում ուղեղի BA9 հատվածում, որը դեր է խաղում կատարողական վերահսկման եւ աշխատանքային հիշողության հարցում։ Էպիգենետիկ ժամացույցը, կապված այս հայտնագործության հետ, նախատեսված է փոփոխությունների ֆիքսման համար, որոնք տեղի են ունենում շրջակա միջավայրի եւ հիվանդությունների պրոցեսների պատճառով։ Այս հայտնագործությունը կարող է վկայել ալկոհոլի չարաշահման հետ կապված խանգարումներ ունեցող մարդկանց ուղեղի բորբոքման մասին։

Արյան նմուշները ցույց են տվել կենսաբանական տարիքի ավելացում, որը չափվել է էպիգենետիկ ժամացույցով այն մարդկանց մոտ, ովքեր ալկոհոլի չարաշահման հետ կապված խանգարումներ են ունեցել։ Բոլոր մարկերների ենթախմբերում եղել են ժամանակագրական փոփոխություններ ինչպես արյան, այնպես էլ գլխուղեղի նմուշներում։ Մարմնաչափերի ավելի կարճ երկարությունը եւ դրանց ավելի կարճ երկարությունը ԴՆԹ մեթիլավորմամբ՝ վկայել են ավելի մեծ ժամանակագրական տարիքի մասին։

Սա առաջին հետազոտությունն է, որտեղ ուսումնասիրվել են արյան եւ գլխուղեղի նմուշները միաժամանակ՝ կենսաբանական ծերացման մի քանի ցուցիչների օգտագործմամբ, այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են ալկոհոլի չարաշահման հետ կապված խանգարումներ։ Քանի որ ալկոհոլի չարաշահման հետ կապված խանգարումը համարվում է գլխուղեղի խանգարում, հետազոտողներն այս հետազոտության համար ուսումնասիրել են ուղեղի երեք հատվածների հյուսվածքները՝ կապված կախվածության պրոցեսների հետ։



© NEWS.am Medicine