Սերբիայի մայրաքաղաքում կապույտ հազի բռնկման հետևանքով առնվազն չորս երեխա է մահացել

18:45   31 հունվարի, 2024

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կապույտ հազի բռնկման հետևանքով առնվազն չորս երեխա է մահացել, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Հինգերորդ երեխան գտնվում է ծանր վիճակում՝ շնչառական հիվանդությամբ վարակվելուց հետո, RTS հեռուստաալիքին ասել է Բելգրադի մանկական հիվանդանոցի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Վուկոմանովիչը։

Բժիշկը ընդգծել է, որ ախտորոշումը տրվել է մոտ 70 երեխայի, որոնցից երկու երրորդը հոսպիտալացման կարիք ունի։

Վուկոմանովիչը վիրուսի ներկայիս տարածման պատճառը համարել է պատվաստումների բացակայությունը, այդ թվում՝ տարեցների շրջանում:

Սերբիայում կապույտ հազի դեմ պատվաստումը պարտադիր է: Այնուամենայնիվ, դեռ կան մեծ թվով ծնողներ,  որոնք հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին, ինչը հանգեցնում է տարածաշրջանում պարբերաբար բռնկումների:

Հարևան Խորվաթիան նույնպես ամբողջ ուժերով փորձել է պայքարել կապույտ հազի համաճարակը զսպելու համար, որը առողջապահական ոլորտի պաշտոնյաների կարծիքով, հանգեցրել է պատվաստումների անկման՝ կապված հակապատվաստումային շարժման հետ:



© NEWS.am Medicine