Ո՞ր դեպքերում են անհրաժեշտ մոլեկուլային–գենետիկական հետազոտությունները

12:34   2 փետրվարի, 2024

Ժամանակակից բժշկության կարևորագույն ձեռքբերումներից է անհատականացված մոտեցումը. երբ յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է հատուկ թիրախային բուժում։ Դրա հիմքում  նաև  որոշ գենետիկական հետազոտություններն են: Այս մոտեցումը հատկապես կարևոր է քաղցկեղով հիվանդների բուժման համար։ Քաղցկեղի դեպքում գենետիկական մուտացիաների հայտնաբերումը հնարավորություն է տալիս հատուկ դեղամիջոցներով ազդել անմիջապես քաղցկեղային բջիջների վրա։ Օրինակ՝ մելանոմայի ժամանակ BRAF մուտացիայի հայտնաբերումը հնարավորություն է տալիս թիրախային դեղամիջոց օգտագործել, որը կասեցնում է քաղցկեղի հետագա զարգացումը։ Արդյունավետ թիրախային դեղամիջոցներ կան նաև թոքի քաղցկեղի որոշ տեսակների՝ հատկապես ադենոկարցինոմայի բուժման համար։

Դավիդյանց լաբորատորիաների մոլեկուլային–գենետիկական հետազոտությունների բաժնի ղեկավար Աննա Ղազարյանը նշում է. օնկոգենետիկական հետազոտությունը նշանակում է պաթոմորֆոլոգը կամ բուժող բժիշկը՝ հյուսվածաբանական հետազոտության արդյունքների հիման վրա։ 

Դավիդյանց լաբորատորիաների Մոլեկուլային–գենետիկական հետազոտությունների բաժնի ղեկավար

«Ուռուցքից վերցված հյուսվածքային նյութի վրա կատարվում է առաջնայինը հյուսվածքային հետազոտություն։ Այնուհետև բուժող բժիշկ օնկոլոգի ուղղորդմամբ, և ինչը կարևոր է՝ պատոմորֆոլոգի եզրակացությունների հիմնավորումներով կատարվում է ցիտոգենետիկական (դա FISH Gish մեթոդներն են) և մոլեկուլային գենետիկական մեթոդներով հետազոտությունները։ Այդ մեթոդների արդյունքում որոշվում է՝ առկա են, թե ոչ հյուսվածքային նյութի մեջ քաղցկեղից վերցված, այսպես կոչված, հատուկ դրայվերային մուտացիաները, որոնց առկայության պատճառով զարգանում է քաղցկեղը։ Այս մուտացիաների են ենթարկվում գեները, որոնք կոդավորում են գործոններ, որոնք կարգավորում են հետևյալ գործընթացները՝ բջջի կիսումը, դիֆերենցումը, գեների էքսպրեսիան։ Եվ եթե ներկա ժամանակում առկա են դեղամիջոցներ, որոնք ազդում են տվյալ պարագայում թիրախ հանդիսացող ինչ-որ մի գործոնի վրա, ապա հաջողվում է երկարացնել պացիենտի կյանքը և բարձրացնել կյանքի որակը։

Դավիդյանց լաբորատորյաների մոլեկուլային գենետիկական բաժնում կատարվում է EGFR, KRAS, NRAS և այլ օնկոգեների մուտացիաների որոշումը։ Օրինակ EGFR գենի կատարվում է 53 մուտացիաների որոշում, որից կան մուտացիաներ, որոնց առկայությունը բերում է հակաքաղցկեղային թիրախային թերապիայի արդյունավետության։ Եվ միաժամանակ կան մուտացիաներ, որոնք առաջանում են 0-ից ավել տոկոս դեպքերում առաջնային թերապիայից հետո, և ուռուցքը արդեն ձեռք է բերում կայունություն թիրախային թերապիայի նկատմամբ», –ասում է նա։

Օնկոգենետիկական հետազոտությունները կարևոր են նաև բուժման ընթացքում որոշակի շտկումներ անելու համար։ Օրինակ՝ կան մուտացիաներ, որոնց դեպքում լայնորեն կիրառվող քիմիաթերապևտիկ դեղամիջոցի ակտիվ դոզան նորմայից բարձր է լինում, ինչը հանգեցնում է պացիենտի օրգանիզմի թունավորման։ Իմանալով այս և այլ մուտացիաների մասին, բժիշկը կարող է անհատականացված մոտեցում ցուցաբերել պացիենտին։

Օնկոգենետիկական հետազոտությունների մաս են կազմում նաև մոլեկուլային բջջագենետիկական մեթոդները։ Դրանցից ամենահայտնին FISH մեթոդն է, որը համարվում է ոսկե ստանդարտ կլինիկակական ախտորոշման մեջ և կիրառվում է քաղցկեղի ժամանակ հանդիպող տարբեր գենետիկական անոմալիաների հայտնաբերման նպատակով։

«Այն բավականին կարևոր նշանակություն ունի հիվանդի անհատականացված բուժումը կազմակերպելու նպատակով, քանի որ ներկայումս կլինիկական պրակտիկայում կիրառվում են թիրախային դեղամիջոցներ, որոնք բավականին արդյունավետ կերպով կարողանում են թիրախային ազդեցություն ունենալ քաղցկեղի հաղթահարման համար։

Բջջագենետիկական մեթոդների կիրառումը քաղցկեղի ախտորոշման ժամանակ բավականին լայն սպեկտր է իր մեջ ներառում։ Գրեթե բոլոր քաղցկեղի տեսակների ժամանակ հանդիպում են այնպիսի մարկերներ, որոնք հայտնաբերվում են բջջագենետիկական մեթոդներով։ Կարելի է նշել դրանցից առավել տարածվածները՝ թոքի, կրծքագեղձի, ստամոքաաղիքային և այլ օրգան համակարգերի քաղցկեղներ, որոնց ժամանակ հանդիպող գենետիկական մարկերները հնարավոր է հայտնաբերել FISH մեթոդով և վիզուալիզացնել Luminescence մանրադիտակով։

Գենետիկական տվյալ մարկերների հայտնաբերումը կարևոր է նրանով, որ այն թույլ է տալիս բժշկին հետագայում ընտրել տվյալ անոմալիային համապատասխան թիրախային դեղամիջոցը», – ասում է բջջագենետիկ Լուսինե Պողոսյանը։

Օնկոգենետիկական հետազոտությունների ժամանակ չսխալվելու և կեղծ դրական պատասխանները բացառելու համար դրական նմուշները կրկնակի հետազոտության են ենթարկվում՝ մեկ այլ մեթոդով։ Քանի որ մեր լաբորատորիայի կարգախոսն է՝ որակը կարևոր է, բոլոր դրական ախտորոշված նմուշները, մենք հնարավորություն ունենք կրկնակի ստուգել նաև այլ նյութերով։ Այսինքն՝ մի նմուշը ստուգվում է երկու տարբեր նյութերով, ինչն ավելի հավաստի է դարձնում ստացած պատասխանը. ասում է գենետիկ–լաբորանտ Անդրանիկ Չավուշյանը։

 «Մենք ամեն ամիս նայում ենք, թե ինչ ստատիստիկա ունենք՝ քանի նմուշ է եկել, քանի դրական ունենք, որը նաև  կողմնակի կերպով հաստատում է՝ արդյոք մենք ճիշտ ենք արել անալիզները, թե չէ։ Եթե համապատասխանում է թվերը, տոկոսները դրականի այն թվերին, որոնք ներկայացված է գրականության մեջ, այդ ամիս ենթադրվում է, որ ամեն ինչ նորմալ է գնացել։

Օրինակ, մեր հաշվարկներով՝ EGFAR-ի համար ստացել ենք մոտավորապես 14 տոկոս դրական, KRAS-ի համար ստացել ենք 22 տոկոս դրական, BRAF-ի համար 13 տոկոս դրական և NRAS-ի համար 7 տոկոս դրական, որը համապատասխանում է այն թվերին, որոնք ստացվում են այլ լաբորատորիաներում», – ասում է Անդրանիկ Չավուշյանը։

Արդեն ավելի քան 15 տարի Հայաստանի ախտորոշիչ լաբորատորիաների շարքում առաջատարի դիրք զբաղեցնող Դավիդյանց լաբորատորիաները եզակիներից են, որտեղ կատարվում են որակյալ գենետիկական հետազոտություններ։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուր օրգան համակարգի դեպքում եզրակացությունը տալիս է համապատասխան մասնագիտացված պաթոլոգը, բացի այդ՝ յուրաքանչյուր հետազոտությունն իրականացնում է տվյալ մեթոդի մասնագետը, համապատասխան բժշկական որակավորում ունեցող մոլեկուլյար կենսաբանը կամ բջջագենետիկը։

Դավիդյանց լաբորատորիաները համագործակցում են Հայաստանի մի շարք առաջատար հիվանդանոցների և բժիշկների հետ:



© NEWS.am Medicine