Ռուսաստանում նորածինների ժառանգական հիվանդությունները հայտնաբերելու նոր թեստային համակարգ է մշակվել

22:24   20 փետրվարի, 2024

Ռուսաստանում նորածինների ժառանգական հիվանդությունների որոշման նոր թեստային համակարգ է գրանցվել, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնությունների իրականացում» ռազմավարական նիստում, փոխանցում է Интерфакс-ը։

«Բջջային տեխնոլոգիաների վրա հիմնված դեղեր են մշակվում։ Արդեն գրանցվել է նորածինների մեկ թեստային համակարգ։ Երեխայի կյանքի առաջին օրերին այն կարող է հայտնաբերել մոտ 2,5 հազար ժառանգական հիվանդություն»,- ասել է նա։

Միշուստինի խոսքով՝ ավարտվում են նաև հյուսվածքների ինժեներական արտադրանքի կլինիկական փորձարկումները՝ հոդերի հիվանդությունների և կոտրվածքների բուժման համար։

«Հիվանդների լայն շրջանակ կկարողանա նման թերապիա ստանալ»,- հավելել է նա։



© NEWS.am Medicine