Երիտասարդ կինը ողնաշարի ճողվածքի վիրահատությունից անմիջապես հետո հանգիստ քայլում է (վիդեո)

19:30   23 փետրվարի, 2024

Վայոց Ձորի մարզի բնակիչ 24-ամյա Արփինե Սիմոնյանը վերջին 2 տարում ողնաշարի գոտկային հատվածում ցավեր ունի։ Սկզբում դրանք թույլ էին, սակայն հղիությունից ու հատկապես ծննդաբերությունից հետո աստիճանաբար ուժգնացել են, հասել այն աստիճանի, որ վերջին շրջանում նույնիսկ քայլելն էր դժվարացել։ ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել, որ պացիենտն ունի ողնաշարի ճողվածք։

Հիվանդը դիմել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Գուրգեն Պետրոսյանին։ Բժիշկը, ծանոթանալով պացիենտի հիվանդության պատմությանը, ՄՌՏ հետազոտությանը, պարզել է, որ ճողվածքը բավական մեծ է, և վիրահատության որոշում է կայացրել։

Այդ տեսակի ճողվածքները համարվում են վտանգավոր, վիրահատությունն էլ՝ բարդ։ Նման ճողվածք հայտնաբերելուց հետո պետք է շտապ վիրահատել, քանի որ բարդություններն ու հետևանքները կարող են հանգեցենել անգամ հաշմանդամության։ Ի դեպ, վիրահատության համար կարևոր է ոչ թե ճողվածքի չափը, այլ դրա տեղակայումը։

Վիրահատությունը տևել է մոտ 50 րոպե։ Անզգայացումից դուրս գալուց հետո պացիենտը տեղափոխվել է բաժանմունք, 1 ժամ հետո ակտիվացվել է գոտկային կորսետով և սկսել քայլել՝ առանց ցավերի։



© NEWS.am Medicine